«Վալենսիայի» թվիթերյան էջը գրառում է արել, որը, ենթադրաբար, վերաբերվում է Լա Լիգայի 20-րդ «Ռեալի» դեմ արտագնա հանդիպման (1:4) առաջին խաղակեսի վերջում տեղի ունեցած դրվագին։
41-րդ րոպեին մրցավար Ալեխանդրո Էրնանդես Էրնանդեսը 11-մետրանոց նշանակեց հյուրերի դարպասը այն բանից հետո, երբ պաշտպան Օմար Ալդերետեն իր տուգանային հրապարակում բախվեց մադրիդյան ակումբի կիսապաշտպան Կազեմիրոյի հետ։ Կարիմ Բենզեման անվրեպ իրացրեց 11-մետրանոց հարվածը:
«Մադրիդում կողոպուտները սկսում են կրկնվել»:
«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն արձագանքել է այս գրառմանը:
«Այդ մասին շատ բարձր մի խոսեք, այլապես ձեզ կարող են պատժել»,- գրել է կատալան ֆուտբոլիստը։
https://twitter.com/3gerardpique/status/1479922236228259846