Տեր Շտեգենը 200-րդ հանդիպումն անցկացրեց Լա Լիգայում

«Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը մասնակցեց Լա Լիգայի 20-րդ տուրի «Գրանադայի» դեմ խաղին (1:1):

Դա 29-ամյա ֆուտբոլիստի 200-րդ խաղն էր Իսպանիայի առաջնությունում։ Նա դարձավ գերմանացի չորրորդ խաղացողը, ով հասել է այդ ցուցանիշին: Նախկինում այդ նվաճմանը հասել էին Բերնդ Շուստերը (316 խաղ), Տոնի Կրոսը (228) և Ուլի Շտիլիկեն (215):

Հիշեցնենք, որ Տեր Շտեգենը «Բարսելոնայում» հանդես է գալիս 2014 թվականից։