Ռանգնիկը դժգոհ է «Մանչեսթեր Յունայթեդի» շատ խաղացողների մարզավիճակից

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկը չափազանց դժգոհ է մնացել թիմի ֆուտբոլիստների շատերի ֆիզիկական վիճակից։ Հենց դա է գերմանացի մասնագետը համարում այս պահին թիմի գլխավոր խնդիրը, հայտնում է Daily Mail-ը։

Ռանգնիկի մարզչական շտաբը նույնպես կարծում է, որ թիմի ֆիզիկական պատրաստվածությունը սպասվածից վատ է։

Հիշեցնենք, որ 63-ամյա մարզիչը «Յունայթեդը» գլխավորել է նախորդ տարվա նոյեմբերին։

«Կարմիր սատանաները» 19 տուրից հետո Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում են 7-րդ տեղը՝ ակտիվում ունենալով 31 միավոր։