Մաուրիսիո Պոչետինոն համաձայնել է գլխավորել «Մանչեսթեր Յունայթեդը»

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն մոտ է Պրեմիեր Լիգա վերադառնալուն։

Transfer News Live-ի տեղեկություններով՝ արգենտինացի մասնագետը համաձայնել է գլխավորել «Մանչեսթեր Յունայթեդը»:

Կողմերը գրեթե համաձայնության են եկել: Սպասվում է, որ 49-ամյա մասնագետը կստանձնի «կարմիր սատանաների» գլխավոր մարզչի պաշտոնը այս տարվա ամռանը։

Պոչետինոն ՊՍԺ-ն գլխավորում է 2021 թվականի հունվարից։ Նրա պայմանագրի ժամկետը փարիզյան ակումբի հետ ավարտվում է 2023 թվականին։