ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեի ապագան շարունակում է մնալ անորոշ:
23-ամյա խաղացողը դեռ պետք է վերջնական որոշում կայացնի ակումբում իր ապագայի վերաբերյալ, հաղորդում է Get French Football News-ը՝ հղում անելով Le Parisien-ին։ Նշվում է, որ ՊՍԺ-ն այժմ Մբապպեին պահելու ավելի շատ հույսեր ունի, քան ընդունված է համարել:
Ֆրանսիացին հաճախ է հայտարարել Մադրիդի «Ռեալի» նկատմամբ իր համակրանքի մասին: Դեռևս պարզ չէ՝ աշխարհի չեմպիոնը ցանկանում է փոխել ակումբն այս տարի, թե ավելի ուշ: Հաղոդվում է, որ հարձակվողի համար առաջնայինը սպորտային նախագիծն է, այլ ոչ թե գումարը։