Կառլո Անչելոտտի. ««Ռեալը լավ խաղաց և արժանի էր հաղթանակի»

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին խոսել է Լա Լիգայի 20-րդ տուրում «Վալենսիայի» նկատմամբ հաղթանակի մասին (4:1):

«Ես ոչինչ չեմ կարող ասել «Վալենսիայի» թվիթի մասին, ես չեմ դիտել այդ դրվագը։ Հեռվից թվում էր, թե ամեն ինչ միանշանակ է, բայց ես հստակ չգիտեմ, թե ինչ է եղել այնտեղ:

Իմ գործը հանդիպումը գնահատելն է։ Մենք լավ խաղացինք և արժանի էինք հաղթանակի։ Այո՛, մենք հաշիվը բացեցինք 11-մետրանոցից, և դա հեշտացրեց մեր խնդիրը, բայց մեր խաղը բոլոր առումներով լավն էր։ Սկզբում խնդիրներ կային պաշտպանությունում, մեզ որսացին հակագրոհների վրա, բայց հետո սկսեցինք հնարավորություններ ստեղծել»,- իտալացի մասնագետի խոսքերն է մեջբերում Marca պարբերականը: