Կարիմ Բենզեման ունիկալ ռեկորդ է սահմանել «Ռեալում»

«Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման մադրիդյան ակումբում յուրահատուկ ռեկորդ է սահմանել՝ իրացնելով 15 անընդմեջ 11-մետրանոց հարված, հայտնում է MisterChip թվիթերյան էջը:

Նախկինում «արքայական» ակումբում ոչ ոքի չէր հաջողվել հասնել նման նվաճման:

Լա Լիգայի 20-րդ տուրի՝ «Վալենսիայի» դեմ խաղում (4:1) ֆրանսիացի ռմբարկուն դուբլի հեղինակ դարձավ, այդ թվում իրացնելով 11-մետրանոց հարված։

Ընթացիկ մրցաշրջանում 34-ամյա խաղացողը անցկացրել է 25 հանդիպում, դարձել 22 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։