Ժոզե Մոուրինյուի կարիերայում վատագույն վիճակագրություններից մեկը կրկնվեց

«Ռոման» Ա Սերիայի 21-րդ տուրի խաղում պարտվել է «Յուվենտուսին» (3:4), թեև 70-րդ րոպեին առջևում էր 3:1 հաշվով։

Ժոզե Մոուրինյուի 21-ամյա մարզչական կարիերայում երկրորդ անգամ նրա թիմը տնային խաղում 4 գնդակ բաց թողեց։ Առաջին անգամ դա տեղի ունեցավ 2015 թվականի հունվարին, երբ պորտուգալացին աշխատում էր «Չելսիի» ղեկին։ Այն ժամանակ լոնդոնցիները Անգլիայի գավաթի խաղարկության 4-րդ փուլում պարտվեցին «Բրեդֆորդին»:

Նշենք, որ իր կարիերայի ընթացքում Մոուրինյուն անցկացրել է 502 տնային հանդիպում։