«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչն Ա Սերիայի հերթական տուրում «Վենեցիայի» դեմ հանդիպման (1:0, առաջին խաղակես) 3-րդ րոպեին գոլի հեղինակ է դարձել:
40-ամյա ռմբարկուն իր պրոֆեսիոնալ կարիերայի բոլոր՝ 23 տարիների ընթացքում՝ 1999-ից 2022 թվականներին, գոլեր է խփել ազգային առաջնությունում:
«Վենեցիան» դարձել է 125-րդ թիմը, որի դարպասը հարձակվողը գրավել է ներքին առաջնության խաղի շրջանակում:
Նախկինում շվեդ ֆուտբոլիստը հանդես է եկել «Մալմյոյում», «Այաքսում», «Յուվենտուսում», «Ինտերում», «Բարսելոնայում», «Միլանում», ՊՍԺ-ում, «Մանչեսթեր Յունայթեդում» և «Լոս Անջելես Գելեքսիում»: