Ֆերան Տորեսը կնշի նորամուտը

Հունվարի 12-ին Իսպանիայի Սուպերգավաթի կիսաեզրափակիչում «Բարսելոնան» կխաղա Մադրիդի «Ռեալի» դեմ։ Ինչպես տեղեկացնում է As-ը, «Բլաուգրանայի» տնօրեն Մատեու Ալեմանին  գլխավոր մարզիչ՝  Չավիին,խոստացել է առաջիկա 48 ժամվա ընթացքում անել ամեն ինչ, որպեսզի գրանցի կիսապաշտպան Ֆերան Տորեսին և հնարավորություն ընձեռի խաղացողին մասնակցել հանդիպմանը։ Այսպիսով, եթե, երկուշաբթի օրը Տորեսի կորոնավիրուսի թեստի արդյունքները բացասական լինեն, նա թիմի հետ կմեկնի Մադրիդ։ Եթե, ​​ակումբին հաջողվի գրանցել նրան, ապա կիսապաշտպանը, ամենայն հավանականությամբ, խաղադաշտ դուրս կգա մեկնարկային կազմում։