«Արսենալից» «Ռոմա» վարձավճարով տեղափոխված կիսապաշտպան Էնսլի Մեյթլենդ-Նայլզը մեկնաբանել է իր տրանսֆերը:
– Դուք հնարավորություն ունեք աշխատելու Ժոզե Մոուրինյոյի հետ, ում, վստահ եմ, լավ ծանոթ եք։ Որքանո՞վ է դա ազդել «Ռոմա» տեղափոխվելու ձեր ցանկության վրա:
– Զգալիորեն։ Նա աշխարհի լավագույն մարզիչներից մեկն է, եթե ոչ լավագույնը: Նա շատ տիտղոսներ է նվաճել և պարզապես հիանալի մարդ է: Նա ազնիվ է, ուրախ մարդ է և ցանկանում է հաղթել։ Իսկ ֆուտբոլում միայն դա է գլխավորը՝ հաղթել։ Այնպես որ, նման մարզչի հետ աշխատելիս ավելին չես կարող խնդրել:
– Արդեն խոսե՞լ եք նրա հետ։
– Այո՛, նա երեկ երեկոյան ընթրել է ինձ հետ: Քննարկեցինք ծրագրերը, ակնկալիքներն ու իմ հանդեպ պահանջները։ Զրույցը հաջող է անցել,- 24-ամյա խաղացողի խոսքերն է մեջբերում «գայլերի» պաշտոնական կայքը: