Կարլո Անչելոտտին խոսել է «Բարսելոնայի» հետ սպասվելիք դիմակայության մասին

«Սերուցքայինների» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտտին կիսվել է սպասելիքներով իսպանական «Էլ-Կլասիկոյի» նախօրեին: Իտալացի մասնագետը նշել է, որ անկախ մրցաշարային դրությունից «Բարսելոնան» մնում է հզոր և սկզբունքային մրցակից: Մարզչի խոսքերով մադրիդցիները կարող են ֆավորիտ համարվել միայն տեսականորեն, սակայն ամեն ինչ որոշվում է խաղադաշտում: Խոսելով մրցաշարի մասին Դոն Կարլո ասաց.

«Սուպերգավաթը կարևոր մրցաշար է, սա գավաթ նվաճելու առաջին հնարավորությունն է, և յուրաքանչյուր թիմ ձգտում է դրան: Մենք բացառություն չենք: Անկախ նրանից՝ մենք ֆավորիտ ենք, թե՝ ոչ, դա նշանակություն չունի»:

Հիշեցնենք, որ դիմակայությունը կմեկնարկի հունվարի 12-ին՝ Երևանի ժամանակով կեսգիշերին: