«Բարսելոնայի» տնօրեն. «Միայն Կոուտինյոյի հեռանալը բավարար չէ Տորեսին գրանցելու համար»

«Բարսելոնայի» տնօրեն Մատեու Ալեմանին հաստատել է, որ կատալոնական ակումբը դեռևս չի կարողանում գրանցել «Մանչեսթեր Սիթիից» վերջերս տեղափոխված նորեկ Ֆերան Տորեսին։

«Կոուտինյոյի տեղափոխությունը (վարձավճարով «Ասթոն Վիլա») մեզ օգնեց, բայց միայն դա բավարար չէ: Մենք առավելագույնս աշխատում ենք, որպեսզի ավելի շատ տրանսֆերներ դեպի այլ ակումբներ իրականացնենք և գրանցեք Ֆերանին»,- Ալեմանիի խոսքերն է մեջբերում Marca-ն։

Ավելի վաղ Ալեմանին հայտնել էր, որ «Բարսելոնան» աշխատում է Յուսուֆ Դեմիրի տրանսֆերի վաճառքի ուղղությամբ