«Բարսելոնայի» մամուլի ծառայությունը հայտնում է, որ վնասվածք է ստացել թիմի պաշտպան Էրիկ Գարսիան։
Ֆուտբոլիստն այսօր առավոտյան բուժզննում է անցել, որի արդյունքում 21-ամյա խաղացողի մոտ հայտնաբերվել է աջ ազդրի երկգլուխ մկանի վնասվածք։
Պաշտպանի ապաքինման համար կպահանջվի 5 շաբաթ:
Այս մրցաշրջանում Գարսիան բոլոր մրցաշարերում միասին անցկացրել է 20 հանդիպում: Նա կատալոնական ակումբին է միացել 2021 թվականի ամռանը՝ «Մանչեսթեր Սիթիից»: