ԱՊԼ-ի 2 ակումբ հավակնում է պայմանագիր կնքել Աարոն Ռեմսիի հետ

«Յուվենտուսի» կիսապաշտպան Աարոն Ռեմսին կարող է վերադառնալ Պրեմիեր Լիգա։ Ուելսցի ֆուտբոլիստի հետ հավակնում են պայմանագիր կնքել «Քրիսթալ Փելասը» և «Ասթոն Վիլան», հայտնում է Sky Sports-ը:

Երկու թիմն էլ դիտարկում է միայն 31-ամյա խաղացողի տրանսֆերը վարձակալելու տարբերակը։

Ավելի վաղ «Բարնլին» հանդես էր եկել պաշտոնական առաջարկով, սակայն Ռեմսին կտրականապես մերժել էր այն, քանի որ ցանկանում է տեղափոխվել ավելի հավակնոտ ակումբ։

Այս մրցաշրջանում կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում մասնակցել է 5 խաղի և աչքի չի ընկել արդյունավետ գործողություններով։