Թրեվոր Սինքլեյր. «Կարծում եմ՝ Կրիշտիանուն շատ խնդիրներ է ստեղծում թիմի համար»

«Մանչեսթեր Սիթիի» նախկին խաղացող Թրեվոր Սինքլեյրը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» արդյունքների վրա Կրիշտիանու Ռոնալդուի ազդեցության մասին։

«Ես սկսում եմ մտածել, որ «Մանչեսթեր Սիթին» խուսափել է ծանր հարվածից՝ ձեռք չբերելով Ռոնալդուին: Ես իսկապես այդպես եմ կարծում։ Տեսեք, թե «Մանչեսթեր Յունայթեդի» քանի խաղացողներ խնդիրներ ունեն՝ Սանչո, Ռեշֆորդ:

Դուք պետք է իմանաք ձեր տեղը: Դու ֆուտբոլիստ ես, ակումբը քեզ վարձում է։ Երբեմն պետք է բերանը փակ պահել: Սա այն է, ինչ դուք պետք է անեք:

Կարծում եմ՝ Կրիշտիանուն շատ խնդիրներ է ստեղծում թիմի համար։ Բանն այն չէ, որ վերջին հանդիպումներում նա քիչ գոլեր է խփում, այլ այն, որ երբ Սուլշերը հեռացավ, Կարրիկը եկավ և մեկ խաղից հետո Ռոնալդուին թողեց պահեստայինների նստարանին:

Կարծում եմ, որ սա այն տեղափոխություններից է, որոնք հիանալի տեսք ունեն թղթի վրա, բայց գործնականում բոլորովին լավը չեն»,- ասել է Սինքլեյրը: