Գերմանիայի առաջնության 18-րդ տուրի խաղում Մյունխենի «Բավարիան» մրցեց Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» հետ (1:2):
75-րդ րոպեին մյունխենցիների կազմում Մարկ Ռոկային փոխարինեց կիսապաշտպան Պոլ Վանները։
Նա իր նորամուտը նշեց «Բավարիայի» կազմում այս խաղում՝ 16 տարեկան 15 օրականում։ Վանները դարձավ մյունխենցիների ամենաերիտասարդ խաղացողը Բունդեսլիգայում։
Մրցաշարի պատմության մեջ միայն «Բորուսիայի» հարձակվող Յուսուֆ Մուկոկոն էր իր դեբյուտային խաղում Վաններից երիտասարդ (16 տարի 1 օր):