Պոլ Պոգբան չի երկարաձգել պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբայի ներկայացուցիչ Պոլ Պոգբան հերքել է իր հետ պայմանագիրը երկարաձգելու ակումբի առաջարկի մասին լուրերը։

Ավելի վաղ բրիտանական ԶԼՄ-ներում տեղեկություններ կային, որ «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է 28-ամյա կիսապաշտպանին նոր համաձայնագրի պայմաններով շաբաթական 500 հազար ֆունտ ստերլինգ վճարել։

Այս ամառ ավարտվում է ֆրանսիացու և «Յունայթեդի» միջև գործող պայմանագրի ժամկետը։ Ֆուտբոլիստը կդառնա ազատ գործակալ, եթե չհամաձայնի շարունակել համագործակցությունը ակումբի հետ։

«Ցանկանում ենք ճշտել այն տեղեկատվությունը, որը հայտնվել է լրատվամիջոցներում։ Պոլը վերջին ամիսներին պայմանագիրը երկարաձգելու որևէ առաջարկ չի ունեցել:

Նա այժմ լիովին կենտրոնացած է վնասվածքից ապաքինվելու վրա, որպեսզի հնարավորինս շուտ օգնի թիմին»,- ասել է Պոգբայի ներկայացուցիչը: