Նիկո Կովաչը կարող է թուրքական ակումբ գլխավորել

«Ֆեներբախչեն» դիտարկում է Նիկո Կովաչի թեկնածությունն ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում։ Այս մասին հայտնում է Fanatik-ը։

Ըստ աղբյուրի՝ մասնագետը պատրաստ է դիտարկել թուրքական թիմի առաջարկը և բաց է բանակցությունների համար։

Հիշեցնենք, որ հունվարի 1-ին Կովաչը հեռացվել էր «Մոնակոյից»:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ֆեներբախչեն» գլխավոր մարզչի պաշտոնն առաջարկել է նաեւ Յոահիմ Լյովին: