Մյունխենի «Բավարիան» կրկնել է սեփական արդյունավետության ռեկորդը

Գերմանիայի առաջնության 18-րդ տուրի խաղում Մյունխենի «Բավարիան» մրցել է Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» հետ (1:2):

Հանդիպման հաշիվը 18-րդ րոպեին բացել է հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին։ Մյունխենցիները գոլ են խփել Բունդեսլիգայի 65-րդ անընդմեջ խաղում:

«Բավարիան» կրկնել է 2012-ից 2014 թվականներին իր սահմանած մրցաշարային ռեկորդը։