Մաուրիսիո Պոչետինոն մոտ է անգլիական գրանդը գլխավորելուն

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն կարող է գլխավորել «Մանչեսթեր Յունայթեդը»։ Այս մասին հայտնել է ֆրանսիացի լրագրող Դոմինիկ Սեվերակը L’Equipe-ին։

«Նա հնարավորություն չունի որևէ բան ասելու մինչև մրցաշրջանի ավարտը, բայց գործարքը գրեթե ավարտված է: Ես ձեզ ասում եմ այն, ինչ գիտեմ: «Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է նրան տեսնել թիմում, իսկ Պոչետինոն ցանկանում է այնտեղ գնալ։ Այսպիսով, կողմերը մոտ են համաձայնության»,- ասել է Սեվերակը:

Ըստ RMC-ի՝ ՊՍԺ-ն Պոչետինոյին թույլ կտա փոխել ակումբը՝ Զինեդին Զիդանի հետ համաձայնության գալուց հետո։