Գերմանիայի առաջնության 18-րդ տուրի խաղում Մյոնխենգլադբախի «Բորուսիան» հաղթեց «Բավարիային» (2:1):
Թիմը 27-րդ անգամ հաղթեց մյունխենյան ակումբին Բունդեսլիգայում։
Սա մրցաշարում «Բավարիայի» նկատմամբ ամենաշատ հաղթանակների նոր ռեկորդ է։ Նախկինում «Գլադբախը» ռեկորդը կիսում էր Բրեմենի «Վերդերի» հետ (26 հաղթանակ):