«Լիվերպուլը» բանակցություններ չի վարում «Պորտուի» հետ կիսապաշտպան Լուիս Դիաս Մարուլանդայի վերաբերյալ, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Երեկ հաղորդվում էր, որ անգլիական ակումբը 24-ամյա կոլումբացու համար առաջարկել է 70 միլիոն եվրո, մինչդեռ «Պորտուն» պահանջում է 80 միլիոն։
Բացի այդ, Ռոմանոն գրում է, որ իտալական և գերմանական ակումբները կապ են հաստատել «Լիվերպուլի» հետ հարձակվող Դիվոկ Օրիգիի հետ կապված։ Մերսիսայդյան ակումբը մտադիր չէ վաճառել հարձակվողին։
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը բելգիացուն խնդրել է ակումբում մնալ մինչև հունիս։