«Լիվերպուլի» նախկին պաշտպան Ջեյմի Կարագերը նշել է այն ֆուտբոլիստին, ում ցանկանում է տեսնել մերսիսայդյան ակումբում:
«Ջուդ Բելինգհեմին, և ես ամառային տրանսֆերային պատուհանը հաջողված կհամարեմ»,- պատասխանել է Կարագերը թվիթերում իր հետևորդներից մեկի հարցին:
Այս մրցաշրջանում Բելինգհեմը Դորտմունդի «Բորուսիայի» կազմում անցկացրել է 15 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա տրանսֆերը գնահատվում է 75 միլիոն եվրո: