Չավի. «Հուսով եմ՝ կհաղթենք «Ռեալին» և դուրս կգանք եզրափակիչ, սա է մեր նպատակը»

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին անդրադարձել է Մադրիդի «Ռեալի» դեմ Իսպանիայի Սուպերգավաթի կիսաեզրափակիչին՝ խոսելով Լա լիգայի 20-րդ տուրի՝ «Գրանադայի» դեմ կայանալիք խաղի մասին։

«Բավարիայի» դեմ խաղից հետո մենք ավելի լավացանք, և խաղացողներն ավելի լավ են հասկանում են գաղափարներն ու մոդելը: Հուսով եմ՝ կհաղթենք «Ռեալին» և դուրս կգանք եզրափակիչ, սա է մեր նպատակը։

Այս պահին մենք մտածում ենք «Գրանադայի» մասին և պատրաստվում ենք այս խաղին՝ չմտածելով «Ռեալի» մասին։ Մենք Անսու Ֆատիին փրկեցինք նրա ֆիզիկական պատրաստվածության, ոչ թե «Ռեալի» պատճառով։ Մեր թիմին վնասում են միայն վնասվածքներն ու այլ կորուստները։ Ես ցանկանում եմ, որ մեր թիմը մրցակցության մեջ լինի, բայց ես քիչ ընտրություն ունեմ: Աստիճանաբար խաղացողները վերադառնում են կազմ։

«Գրանադայի» դեմ հանդիպումը շատ կարևոր է. Նրանք լավ մարզավիճակում են, ինչպես մենք։ Մենք վիճարկելու ենք ամենակարևոր երեք միավորներից առաջինը՝ Չեմպիոնների Լիգայի գոտի մտնելու համար»,- ասել է Չավին։

«Բարսելոնան» այսօր կխաղա «Գրանադայի» հետ, հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 21:30-ին: Մադրիդի «Ռեալի» դեմ հանդիպումը կկայանա հունվարի 12-ին։