Ֆաբիո Կանավարոն մոտ է Լեհաստանի հավաքականի գլխավոր մարզիչ դառնալուն։
Իտալացի մասնագետը բանակցություններ է վարել Լեհաստանի ֆուտբոլային ասոցիացիայի ներկայացուցիչների հետ։ Նրան առաջարկվել է երկու տարվա պայմանագիր։ Կանավարոն երկու օր է խնդրել այդ առաջարկի մասին մտածելու համար:
Ֆաբիոն նախկինում որպես մարզիչ աշխատել է Ասիայում։ Նա գլխավորել է «Ալ-Ահլին», «Գուանչժոուն», «Ալ-Նասրը», «Տյանցզին» և Չինաստանի հավաքականը: 2019 թվականին իտալացին «Էվերգրանդի» հետ հաղթել է Չինաստանի առաջնությունում, իսկ 2018 թվականին՝ երկրի Սուպերգավաթը։
Մարտի 24-ին Լեհաստանի հավաքականը կհանդիպի Ռուսաստանի ընտրանու հետ՝ ԱԱ-2022-ի ընտրական փուլի փլեյ-օֆֆի շրջանակում։