Դանի Ալվեսը՝ Իսպանիայի առաջնությունում «Բարսելոնայի» ամենատարեց ֆուտբոլիստ

«Բարսելոնան» Իսպանիայի առաջնության 20-րդ տուրի շրջանակում հյուրընկալվել է «Գրանադային» (0:0, առաջին խաղակես):

Կատալոնական ակումբի մեկնարկային կազմում խաղադաշտ է դուրս եկել պաշտպան Դանի Ալվեսը։ Բրազիլացին դարձել է «Բարսելոնայի» ամենատարեց խաղացողը Իսպանիայի առաջնությունում։

Ալվեսը խաղադաշտ դուրս եկավ 38 տարեկան 247 օրականում՝ շրջանցելով դարպասապահ Խոսե Պինտոյին, ով 2014 թվականի մայիսին «Ատլետիկոյի» դեմ խաղում 38 տարեկան 190 օրական էր: