Դանի Ալվեսը կազմել է իր երազանքի չորս հոգանոց թիմը

«Բարսելոնայի» պաշտպան Դանի Ալվեսը կազմել է իր երազանքի թիմը, որը բաղկացած է «Բլաուգրանայի» նախկին ֆուտբոլիստներից:

38-ամյա բրազիլացուն խնդրել են ընտրել չորս խաղացողի՝ մեկական յուրաքանչյուր դիրքի համար:

Ալվեսը լավագույն դարպասապահ է ճանաչել Վիկտոր Վալդեսին, լավագույն պաշտպան՝ Կառլես Պույոլին, լավագույն կիսապաշտպան՝ Չավիի ն՝ թիմի ներկայիս գլխավոր մարզչին, իսկ լավագույն հարձակվող՝  Սամուել Էտո’Օին։