«Բարսելոնայի» երկու ֆուտբոլիստ վերադարձել է շարք

«Բարսելոնայի» մամուլի քարտուղարությունը հայտարարել է, որ հարձակվող Մեմֆիս Դեպայը և պաշտպան Սերժինյո Դեստը պատրաստ են Իսպանիայի առաջնության 20-րդ տուրում խաղալ «Գրանադայի» հետ։

Դեպայը մկանային վնասվածք էր ստացել դեկտեմբերի առաջին կեսին և այդ ժամանակից ի վեր հասանելի չէր կատալոնացիների մարզչական շտաբին։ Դեստը նույնպես դուրս է մնացել շարքից՝ կորոնավիրուսի դրական թեստի պատճառով։ Նա ուրբաթ օրը վերսկսել է մարզումները։

«Գրանադա» – «Բարսելոնա» հանդիպումը կկայանա հունվարի 8-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 21:30-ին։