«Ատալանտայում» կորոնավիրուսի 3 դեպք կա

«Ատալանտան» հայտնել է ակումբում կորոնավիրուսային վարակի դեպքերի մասին։

Բերգամոն ներկայացնող ակումբում 3 հոգի դրական թեստ է հանձնել։ Հիվանդների անունները չեն հաղորդվում։ Այժմ նրանք ինքնամեկուսացվել են:

Նշենք, որ վաղը Ջան Պիեռո Գասպերինիի թիմն Իտալիայի առաջնության 21-րդ տուրի շրջանակում կհյուրընկալվի «Ուդինեզեին»: