«Ատլետիկոյի» և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Անտուան Գրիզմանը հրապարակայնորեն պաշտպանել է իր հայրենակից և «Բարսելոնայի» նախկին թիմակից Սամուել Ումտիտիին:
30-ամյա հարձակվողը Twitter-ում արձագանքել է լրագրող Դիդյե Ռուստանի հայտարարություններին, որը վերահրապարակել է Էրիկ Աբիդալի հետ հարցազրույցը, որը 2016 թվականին ասել էր, որ Ումտիտին կարող է դառնալ «Իրենց Բեկենբաուերը» «Բարսելոնայի» համար։ Ռուստանի խոսքով՝ այժմ այս խոսքերը ծիծաղելի են թվում.
«Առանց Սամուելի երկրորդ աստղը չէր լինի (խոսքը ԱԱ-2018-ում Ֆրանսիայի հավաքականի հաղթանակի մասին է, որը պատմության մեջ երկրորդը դարձավ ֆրանսիացիների համար):
Ումտիտին մեկ տարի գերազանց մարզավիճակում էր, իսկ հետո դա մարզիչների ընտրությունն է։ Նա օրինակելի մասնագետ է և օրինակ բոլոր երիտասարդ ֆրանսիացի կենտրոնական պաշտպանների համար»,- գրել է Գրիզմանը: