«Թոթենհեմի» հարձակվող Սոն Հյուն Մինը խաղադաշտից դուրս է մնացել մինչև հունվարի վերջ։ հաղորդում է Sky Sports-ը: Բժիշկները հարավկորեացու մոտ մկանային վնասվածք են ախտորոշել։
Այսպիսով, Սոն Հյուն Մինը չի օգնի իր թիմին Պրեմիեր Լիգայի «Չելսիի» և «Արսենալի» դեմ հանդիպումներում, ինչպես նաև բաց կթողնի «Չելսիի» հետ անգլիական Լիգայի գավաթի պատասխան խաղը։
Այս մրցաշրջանում հարձակվողը Պրեմիեր Լիգայում անցկացրել է 17 հանդիպում և դարձել 8 գոլի հեղինակ: