Ստեֆանո Պիոլին նշել է, թե որն է 2021/22 մրցաշրջանում «Միլանի» նպատակը

«Միլանի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին մեկնաբանել է «Ռոմայի» նկատմամբ տարած հաղթանակը (3:1) Ա Սերիայի 20-րդ տուրի խաղում։

«Վստահ էի, որ այսօր մեզ հիանալի խաղ է սպասվում, թիմին դադար էր հարկավոր։ Հաղթանակը հիանալի ազդանշան է, որը պետք է առաջնորդի մեզ մրցաշրջանի երկրորդ հատվածում։

Սա կարևոր հաղթանակ է, միայն եթե մենք կարողանանք նույնն անել կիրակի օրը։ Մենք նպատակ ունենք, և դա ավելի շատ միավոր վաստակելն է, քան նախորդ մրցաշրջանում։ Մենք լավ մեկնարկ ունեցանք, այժմ պետք է շարունակենք և կենտրոնանանք հաջորդ հանդիպման վրա»,- ասել է 56-ամյա մասնագետը DAZN-ին տված հարցազրույցում:

2020/21 մրցաշրջանում «Միլանը» 38 խաղում վաստակած 79 միավորով զբաղեցրել էր 2-րդ տեղը։ 2021/22 մրցաշրջանի 20 տուրից հետո Պիոլիի թիմն ունի 45 միավոր։