«Ռեալի» հարձակվող Գարեթ Բեյլը հնարավոր է ավարտի կարիերան

«Ռեալի» վինգեր Գարեթ Բեյլն այս մրցաշրջանի ավարտից հետո՝ մադրիդյան ակումբի հետ պայմանագրի ժամկետի լրանալուց հետո կարող է ավարտել կարիերան, հայտնում է The Athletic-ը։

«Արքայական» ակումբը չի պատրաստվում երկարաձգել 32-ամյա խաղացողի հետ համաձայնագրի ժամկետը։ Բեյլի՝ կարիերայի վերաբերյալ որոշումը կախված է Ուելսի հավաքականից: Եթե թիմը​ Քաթարում կայանալիք 2022 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր նվաճի, ապա եզրային հարձակվողը նոր ակումբ կփնտրի՝ մրցաշարին պատրաստվելու համար: Հակառակ դեպքում Բեյլը կարող է ավարտել կարիերան, այդ թվում նաև այն պատճառով, որ նա արդեն ապահովել է իրեն ֆինանսապես:

Նշենք, որ ԱԱ-2022-ի ընտրական փուլի փլեյ-օֆֆում ուելսցիները խաղալու են Ավստրիայի հավաքականի հետ։ Ավստրիացիների արգելքը հաղթահարելու դեպքում նրանք կհանդիպեն Շոտլանդիա – Ուկրաինա զույգի հաղթողի հետ: