«Արսենալի» և Գաբոնի հավաքականի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգն Աֆրիկայի Գավաթի խաղարկության մեկնարկից մի քանի օր առաջ վարակվել է կորոնավիրուսով։ Այս մասին հայտնել է ազգային թիմի գլխավոր մարզիչ Պատրիս Նևը։
Օբամեյանգի թիմակից Մարիո Լեմինան նույնպես դրական թեստ է հանձնել: Այժմ նրանք ինքնամեկուսացվել են և սպասում են ՊՇՌ թեստի պատասխանին, հիվանդության ախտանիշներ չունեն։
Հատկանշական է, որ 32-ամյա ֆուտբոլիստին և Լեմինային նախօրեին տեսել են Դուբայում երեկույթի ժամանակ։
Ավելի վաղ Օբամեյանգն «Արսենալում» զրկվել էր ավագի թևկապից՝ կարգապահական կանոնները խախտելու համար: