ՊՍԺ-ի մամուլի ծառայությունը հայտնում է թիմում կորոնավիրուսային վարակի երկու նոր դեպքի մասին։
Այս անգամ COVID-19 է հայտնաբերվել կիսապաշտպաններ Յուլիան Դրաքսլերի և Անխել դի Մարիայի մոտ։ Երկու ֆուտբոլիստն էլ ինքնամեկուսացվել են:
Ավելի վաղ կորոնավիրուսով էր վարակվել նաև փարիզյան ակումբի պաշտպան Լևեն Կուրզավան։
Մաուրիսիո Պոչետինոյի թիմն իր առաջիկա հանդիպումն անցկացնելու է հունվարի 9-ին՝ ընդդեմ «Լիոնի»: