Մասիմիլիանո Ալեգրի. ««Յուվենտուսը» կարող էր մի քանի գոլ խփել «Նապոլիին»»

Իտալիայի առաջնության 20-րդ տուրի շրջանակում «Յուվենտուսը» հանդիպեց «Նապոլիի» հետ։ Խաղն ավարտվել է ոչ-ոքի՝ 1։1 հաշվով։ Հանդիպման ավարտից հետո թուրինյան ակումբի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին հարցազրույց է տվել լրատվամիջոցներին։

«Սա հանդիպում էր լավագույն քառյակում տեղ զբաղեցնելու համար: «Յուվենտուսը» հնարավորություններ ուներ հաշվի մեջ առաջ անցնելու համար, սակայն որոշիչ փուլում իմ խաղացողները հապճեպ և ոչ ճշգրիտ գործեցին։ Թիմը հետ վերադարձավ, իսկ հետո սկսեց շտապել: Մենք կարող էինք ևս մի քանի գոլ խփել, Մակքենին լավ պահ ունեցավ։ Բայց ոչինչ, «Յուվենտուսը» շարունակում է շարժվել դեպի իր նպատակը»,- ​​54-ամյա մասնագետի խոսքերն է մեջբերում Football Italia-ն:

«Յուվեն» 20 տուրից հետո ունի 35 միավոր և 5-րդն է Ա Սերիայում: «Նապոլին» վաստակած 40 միավորով 3-րդն է։