«Մանչեսթեր Յունայթեդը» Ռալֆ Ռանգնիկին փոխարինելու ֆավորիտ թեկնածու ունի

«Այաքսի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկին փոխարինելու հիմնական թեկնածուն է, հայտնում է The Times-ը:

Նշվում է, որ 51-ամյա մասնագետը դարձել է «կարմիր սատանաների» առաջնային թեկնածուն այն բանից հետո, երբ ՊՍԺ-ն «Մանչեսթեր Յունայթեդին» հասկացրել է, որ բաց չի թողնի Մաուրիսիո Պոչետինոյին:

Տեն Հագն «Այաքսի» հետ երկու անգամ հաղթել է Նիդեռլանդների առաջնությունում և նաև Ամստերդամի ակումբին դուրս բերել Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչ։ ՉԼ ընթացիկ խաղարկությունում «Այաքսը» նրա գլխավորությամբ դուրս եկավ մրցաշարի 1/8 եզրափակիչ՝ հաղթելով իր խմբի բոլոր 6 խաղերում։