ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին կարող է բաց թողնել Արգենտինայի ընտրանու՝ Չիլիի և Կոլումբիայի հավաքականների դեմ առաջիկա 2 խաղերը ԱԱ-2022-ի ընտրական փուլի շրջանակում, որոնք կկայանան հունվարի 28-ին և փետրվարի 1-ին։
Ինչպես հայտնում է TyC Sports-ը՝ «Ալբիսելեստեի» մարզչական շտաբը՝ Լիոնել Սկալոնիի գլխավորությամբ, առաջարկել է 34-ամյա հարձակվողին բաց թողնել այդ հանդիպումները՝ այն պատճառով, որ հարձակվողը վերջերս վարակվել էր կորոնավիրուսով։
Նշվում է, որ «Ոսկե գնդակի» յոթակի դափնեկիրը դեռևս որոշում չի կայացրել և մտածելու համար մի քանի օր է խնդրել։
Հիշեցնենք, որ Արգենտինայի հավաքականն արդեն ապահովել է իր տեղը Քաթարում կայանալիք աշխարհի առաջնության եզրափակիչ փուլում։