Լիոնել Մեսսին չի մարզվել ՊՍԺ-ի ընդհանուր խմբում

ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին շարունակում է ապաքինվել կորոնավիրուսից։

Այսօր 34-ամյա հարձակվողը չի մարզվել փարիզեցիների ընդհանուր խմբում, գրում է RMC Sport-ի լրագրող Լոիկ Տանզին։

Այս մրցաշրջանում արգենտինացին Լիգա 1-ում անցկացրել է 11 խաղ, դարձել 1 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։