«Լեսթերի» հարձակվող Ջեյմի Վարդին լուրջ վնասվածք է ստացել։
Ինչպես հայտնում է Sky Sports-ը, հարձակվողը մոտ 8 շաբաթ բաց կթողնի ազդրի վնասվածքի պատճառով: Վարդին վիրահատության կարիք չի ունենա, բայց նրա վնասվածքն ավելի ծանր է, քան ի սկզբանե սպասվում էր:
Բացի այդ, վնասվածք է ստացել «Լեսթերի» հարձակվող Պատսոն Դական։ Այս պատճառով նա բաց կթողնի Աֆրիկայի գավաթը։ Իսկ հարձակվող Կելեչի Իհեանաչոն մրցաշարին մեկնել է Նիգերիայի հավաքականի կազմում։
Այսպիսով, «Լեսթերի» նոմինալ հարձակվողներից ոչ մեկը չի կարող թիմին օգնել: