«Բարսելոնայի» պաշտպան Ռոնալդ Արաուխոն վնասվածք է ստացել Իսպանիայի Գավաթի «Լինարեսի» դեմ խաղում (2:1):
Ուրուգվայցի ֆուտբոլիստի մոտ ախտորոշվել է աջ ձեռքի ոսկորների կոտրվածք։ Հունվարի 7-ին խաղացողը վիրահատության կենթարկվի։
Ինչպես հաղորդում է Mundo Deportivo-ն՝ պաշտպանի ապաքինումը կտևի մի քանի շաբաթ: Եթե ամեն ինչ ընթանա ըստ ծրագրի, ապա լավագույն դեպքում երկու շաբաթից Արաուխոն կարող է շարք վերադառնալ:
Ինչ վերաբերում է կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգին, ով ձախ ոտքի ոտնաթաթի սալջարդ ունի, ապա նրա վերադարձը սպասվում է ավելի վաղ։