«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն արձագանքել է իսպանական մամուլում կատալոնական թիմի խաղացողների աշխատավարձերի մասին տեղեկություններին։
Ըստ հրապարակված տվյալների՝ 34-ամյա Պիկեն կատալոնացիների ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստն է։
Հաղորդվում էր, որ նա տարեկան 28 մլն եվրո է ստանում՝ առանց հարկերի։ Պիկեն այս ամառ գնաց աշխատավարձի կրճատման, բայց ստացավ գումարի մեծ մասը հավատարմության բոնուսի շնորհիվ:
Ֆուտբոլիստը Twitter-ում հրապարակել է բանկային քաղվածքի սքրինշոթ, ըստ որի՝ ստացել է 2,3 միլիոն եվրո։ Պիկեն նշել է, որ սա 2021 թվականին ստացած աշխատավարձի 50 տոկոսն է։
Կատալոնական ակումբն ավելի վաղ դատապարտել էր ֆուտբոլիստների աշխատավարձերի վերաբերյալ տվյալների հրապարակումը և այդ գումարները անվանել սխալ։