ԲԿՄԱ-ն պատրաստ է նոր պայմանագիր կնքել Իգոր Ակինֆեևի հետ

ԲԿՄԱ-ի ավագ Իգոր Ակինֆեևը կարող է շարունակել հանդես գալ մոսկովյան ակումբում հաջորդ մրցաշրջանում։

«Բանակայինները» պատրաստ են երկարաձգել 35-ամյա խաղացողի հետ պայմանագրի ժամկետը, որը լրանում է մրցաշրջանի ավարտին, հայտնում է Metaratings-ը։

Նշվում է, որ այս դեպքում կարիերան շարունակելու որոշումը կկայացնի անձամբ ռուս ֆուտբոլիստը։

Ակինֆեևը ԲԿՄԱ-ի կազմում Ռուսաստանի 6-ակի չեմպիոն է, որի կազմում հանդես է գալիս իր ողջ կարիերայի ընթացքում՝ 2003 թվականից։