«Մանչեսթեր Սիթին» հայտարարել է, որ գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան բաց կթողնի Անգլիայի գավաթի վաղը կայանալիք «Սուինդոնի» դեմ հանդիպումը։
50-ամյա կատալոնացու և նրա օգնական Խուանմա Լիլյոյի թեստը դրական է եղել: Երկու մասնագետներն էլ մեկուսացվել են։
Կորոնավիրուսի պատճառով «Մանչեսթեր Սիթիում» այս պահին մեկուսացված է 21 մարդ՝ 14 աշխատակից և 7 խաղացող։