«Լայպցիգի» նախկին գլխավոր մարզիչը կարող է գլխավորել «Կրասնոդարը»

«Կրասնոդարը» բանակցություններ է վարել «Լայպցիգի» նախկին մարզիչ Ջեսի Մարշի հետ՝ ակումբում աշխատելու վերաբերյալ, հայտնում է Championat.com-ը՝ հղում անելով մարզչին մոտ կանգնած աղբյուրին։

«Ակումբի ղեկավարությունը խոսել է Մարշի հետ: Մարզիչը դեռ պատասխան չի տվել»,- հայտնել է աղբյուրը։

48-ամյա մասնագետի մարզած վերջին թիմը «Լայպցիգն» էր, որտեղից նա հեռացվեց 2021 թվականի դեկտեմբերին։ Մարշը նաև աշխատել է «Զալցբուրգում», «Նյու-Յորք Ռեդ Բուլսում» և «Մոնրեալում»:

Հիշեցնենք, որ «Կրասնոդարն» առանց գլխավոր մարզչի է Վիկտոր Գոնչարենկոյի պաշտոնանկությունից հետո, ով թիմը գլխավորում էր 2021 թվականի ապրիլից։