Իտալիայի Ա Սերիան առաջիկա խաղերի հետ կապված որոշում է ընդունել

Իտալիայի Ա սերիան երեկ կայացած արտահերթ նիստում որոշել է չհետաձգել առաջնության հանդիպումները կորոնավիրուսի պատճառով։

Լիգան պահպանում է ֆուտբոլային արձանագրությունը, ըստ որի՝ խաղը պետք է կայանա, եթե թիմերն ունենան առնվազն 13 առողջ խաղացող, այդ թվում՝ դարպասապահը։

Ա Սերիայի որոշումը հակասում է տարածաշրջանային առողջապահության նախարարություններին (ASL), որոնք համաճարակի պատճառով իրավունք ունեն կարանտինի ենթարկել թիմերին և չեղարկել հանդիպումները։