«Բարսելոնայի» կենտրոնական պաշտպան Ռոնալդ Արաուխոն վնասվածք է ստացել Իսպանիայի գավաթի 1/16 եզրափակիչի՝ «Լինարեսի» դեմ խաղում (2:1):
Խորը հետազոտության արդյունքները դեռ հայտնի չեն, սակայն բժիշկների նախնական կանխատեսումները հիասթափեցնող են՝ դաստակի կոտրվածք։ Այս մասին հայտնում է AS պարբերականը։ Վնասվածքի պատճառով ֆուտբոլիստը կարող է բաց թողնել մի քանի ամիս։
Ընթացիկ մրցաշրջանում Արաուխոն անցկացրել է 21 հանդիպում, որոնցում դարձել է երկու գոլի հեղինակ։