Դուշան Վլահովիչը երազում է Լա Լիգայում խաղալու մասին

«Ֆիորենտինայի» հարձակվող Դուշան Վլահովիչի ապագան շարունակում է մնալ անորոշ:

Ինչպես հայտնում է AS-ը՝ սերբ ֆուտբոլիստը երազում է Լա Լիգայում խաղալու մասին։ Հարձակվողը նաև դեմ չէ շարունակել ելույթները Ա Սերիայում։

Աղբյուրի տեղեկություններով՝ եթե 21-ամյա ռմբարկուին չհաջողվի կարիերան շարունակելու տարբերակներ գտնել Իսպանիայում և Իտալիայում, նա կդիտարկի Պրեմիեր Լիգայի առաջարկները:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Վլահովիչը ցանկանում է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ», սակայն «արքայական» ակումբը հետաքրքրված չէ նրա տրանսֆերով: