Թոմաս Տուխելը ցանկանում է, որպեսզի Ռյուդիգերը մնա «Չելսիում»

«Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը ցանկանում է, որպեսզի պաշտպան Անտոնիո Ռյուդիգերը մնա թիմում։ «Ազնվականները» նոր պայմանագրի շուրջ բանակցում են գերմանացի ֆուտբոլիստի հետ:

«Ես չեմ կարող կանխատեսել ապագան և չգիտեմ՝ նրա ներկայացուցիչները շփվո՞ւմ են այլ ակումբների հետ, թե՞ ոչ։ Իհարկե, հնարավոր է՝ նրանք հենց հիմա բանակցում են այլ ակումբների հետ, քանի որ հիմա հունվար է, և նա դեռ նոր պայմանագիր չի կնքել մեզ հետ, բայց մենք կապի մեջ ենք Ռյուդիգերի հետ:

Անտոնիոն հիանալի հասկանում է, թե ինչ եմ պահանջում իրենից և որքան եմ գնահատում իրեն։ Նա խաղում է բարձր մակարդակով: Ռյուդիգերի տեսակետը, իմ ընկալմամբ, պարզ է, իմ կարծիքը նույնպես ակնհայտ է, ակումբն ամեն կերպ փորձում է երկարաձգել պայմանագիրը նրա հետ»,- Տուխելին է ցիտում լոնդոնյան ակումբի մամուլի ծառայությունը: